Բրազիլիայում կողոպուտի ժամանակ վիրավորել են ԱՄՆ փոխհյուպատոսին
ՄիջազգայինԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում կողոպուտի փորձի ժամանակ ոտքից վիրավորել են ամերիկացի փոխհյուպատոս Ստեֆանի Մասլենդ Բոլենին:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրազիլական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Անգրա դուս Ռեյս զբոսաշրջային քաղաքի մոտակա մայրուղու վրա:
Նշվում է, որ դիվանագետի ամուսինը, որը նրա կողքին է գտնվել հարձակման պահին, չի տուժել: Փոխհյուպատոսին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:
ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել կատարվածի առթիվ: