ԿԺԴՀ-ն սկսել է պատնեշ կառուցել Հարավային Կորեայի հետ սահմանին
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի հետ սահմանին հողի փորման աշխատանքներ են սկսվել, հավանաբար խրամ է կառուցվում դեպի հարավ փախուստի դեպքերը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայում աշխատող ամերիկացի դիվանագետ Մարկ Քնեփերի թվիթերյան հաղորդագրությունը:
Իր միկրոբլոգում դիվանագետը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես են սկսվում աշխատանքները սահմանի հյուսիսկորեական կողմում՝ հենց այն տեղում, որտեղով սահմանն անցյալ շաբաթ հատել էր Հարավային Կորեա փախած զինվորը:
Երբ Կորեական ազգային բանակի զինվորը սահմանը հատել էր, նրա ուղղությամբ կրակ էին բացել ԿԺԴՀ-ի կողմից: Ընդհանուր առմամբ 40 կրակոց է արձակվել: Երբ վիրավորում ստացած զինվորը հայտնվել էր հարավկորեական կողմում, նրան փրկել են սահմանապահները: Այժմ նա բուժում է ստանում հիվանդանոցում: