Եգիպտոսի նախագահը խոստացել է վրեժ լուծել մզկիթում ահաբեկչության զոհերի համար
ՄիջազգայինԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարե է, որ երկրի բանակն ու ոստիկանությունը «վրեժ կլուծեն նահատակերի համար», որոնք զոհվել են Սինայի թերակղզում մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, հաղորդում է AFP-ն:
«Բանակն ու ոստիկանությունը վրեժ կլուծեն մեր նահատակների համար եւ մոտ ժամանակներս ուժով կվերադարձնեն անվտանգությունն ու կայունությունը»,-հայտարարել է նախագահը:
Ավելի վաղ նշվել էր, որ Եգիպտոսի զնված ուժերը ավիահարվածներով ոչնչացրել են գրոհայինների մի քանի տրանսպորտային միջոցներ, որոնք գրոհայիններ օգտագործել էին ահաբեկչության ժամանակ:
Պայթյունը տեղի է ունեցել Էլ-Արիշ քաղաքից ոչ հեռու գտնվողն մզկիթում: Գրոհայինները ուրբաթօրյա աղոթքից ժամանակ պայթուցիկը սարքեր են գործի դրել, ապա կրակ բացել մզկիթից փախչող մարդկանց վրա: Վերջին տվյալներով, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 235 մարդ: