Եգիպտոսում իրականացված ահաբեկչությունից հետո ոչնչացվել է 30 զինյալ
ՄիջազգայինԵգիպտոսի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ոչնչացրել են 30 զինյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Ահաբեկիչները չեզոքացվել են էր-Ռիսան գյուղում՝ Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Բացի այդ, եգիպտական օդուժը ոչնչացրել է մի քանի ավտոմեքենա, որոնք ներգրավված են եղել մզկիթի վրա իրականացված հարձակման գործում:
Եգիպտոսի իրավապահ մարմինները շարունակում են ահաբեկիչների փնտրտուքները:
Նոյեմբերի 24-ին զինյալները Սինայի թերակղզում մտել էին մզկիթ և ռումբ էին պայթեցրել, ինչից հետո սկսել էին կրակել այդտեղից փախչող մարդկանց: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 235 մարդ, ևս 130-ը վիրավորվել էին: