Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության կազմակերպման մեղադրանքով մեդիա ընկերության նախագահ է ձերբակալվել
ՄիջազգայինԱնկարայում 2016 թվականի դեկտեմբերի 19-ին մի միջոցառման ժամանակ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալվել է TRT հեռուստաընկերության հաղորդումներից մեկի նախկին պրոդյուսեր, Guru medya ընկերության նախագահ Էքո Ավազը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ , Guru medya ընկերության նախագահ Էքո Ավազը հարցաքննության է ենթարկվել Անկարայի հանրապետական դատախազ Ադեմ Աքընջըի կողմից, որից հետո դատարանը «սպանություն կազմակերպելու եւ իրականացնելու» մեղադրանքով կալանավորել է նրան։
Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։