Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով քաղաքացիները գիշերել են բաց երկնքի տակ
ՄիջազգայինԹուրքիայի Մուղլա նահանգում նոյեմբերի 24-ի գիշերը գրանցված երկրաշարժը ստիպել է հարյուրավոր քաղաքացիների գիշերել բաց երկնքի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Երկրաշարժը եղել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ: Մարդկային կորուստներ չեն եղել, սակայն մի շարք շինությունների պատերին ճեղքեր են առաջացել:
Շատ քաղաքացիների ինքնազգացողությունը խուճապի հետևանքով վատացել է:
Քաղաքացիներից շատերը վերցրել են առաջին անհրաժեշտության իրերն ու գիշերել են դրսում: