Ասենսիոն 2-3 շաբաթ չի օգնի «Ռեալին»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ազդրի մկանային վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
Արքայական ակումբի մամուլի ծառայությունը չի նշել 21-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ստույգ ժամկետը, սակայն AS-ը գրում է, որ նա բաց կթողնի 2-3 շաբաթ:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ասենսիոն 12 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: «Ռեալի» առաջիկա մրցակիցն է «Մալագան», որի դեմ Պրիմերայի 13-րդ տուրի խաղը կկայանա նոյեմբերի 25-ին՝ Երեւանի ժամանակով 19:15-ին: