Մոգերինին դրական սպասումներ ունի սիրիական հարցով ժնևյան հանդիպումից
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում տեղի ունեցած համաժողովին սիրիական միասնական ընդդիմության ձևավորումը, ինչպես նաև Սոչիում սիրիական ճգնաժամի հարցերով կայացած գագաթնաժողովին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հայտարարությունները հույս են ներշնչում Ժնևում կայանալիք բանակցությունների հաջողության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի անունից տարածված հաղորդագրությունում:
«Ընդիմությունն արդեն ունի միասնական պատվիրակություն, որը ցանկանում է առանց նախապայմանների բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի ներկայացրած օրակարգով: Դա, ինչպես նաև Սոչիում երեք երկրների նախագահների հայտարարությունը թույլ են տալիս անհամբեր սպասել հաջորդ ռաունդին, որը կայանալու է Ժնևում»,-ասված է Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: