«Արարատը» հաղթանակ կորզեց Գյումրիում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրի երկրորդ խաղում «Շիրակը» Գյումրիում նվազագույն հաշվով պարտվեց հետնապահ Երեւանի «Արարատին», որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Քոչարյանը։
«Շիրակը» 19 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Արարատը» երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում եւ վաստակեց 9 միավոր։
14-րդ տուրը կեզրափակվի «Գանձասար-Կապանի» եւ «Բանանցի» միջեւ հանդիպումով, որը կկայանա նոյեմբերի 26-ին:
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Շիրակ» - «Արարատ»՝ 0:1
Անդրանիկ Քոչարյան, 90+1
Նոյեմբերի 26
«Բանանց» - «Գանձասար-Կապան»՝ 15։00 («Բանանց» մարզադաշտ)
Նոյեմբերի 24
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1։0
Միհրան Մանասյան, 23
Հեռացում՝ Խորեն Վերանյան, 67 («Ալաշկերտ», երկրորդ դեղին քարտ)