Բրազիլիայում 213 բանտարկյալի մեղադրանք է ներկայացվել բանտային ապստամբության համար
ՄիջազգայինԲրազիլիայի Ամազոնաս նահանգի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մանաուս քաղաքի բանտում ապստամբության մասնակցության համար կասկածվող 213 բանտարկյալի դեմ: Այս մասին հայտնում է TV Amazonas հեռուստաալիքը:
«Մեղադրող կողմը սարսափի և անբարոյականության տեսարաններով ծայրահեղ բարբարոսության գործողություններ է բացահայտել, որոնք չեն կարող անպատիժ մնալ», - ասել է դատախազ էդինալդու Մեդեյրոսը:
Նշվում է, որ բանտարկյալները մեղադրվում են սպանության և մարմինների պղծման համար:
Հայտնի է, որ բանտում ապստամբությունը տեղի է ունեցել հունվարի մեկի երեկոյան և շարունակվել ավելի քան 17 ժամ: Այն հաջողվել է ճնշել միայն հաջորդ օրը: Ապստամբության արդյունքում փախուստի է դիմել ավելի քան 130 բանտարկյալ, մահացել է 60 մարդ: