Անտոնիո Կոնտե. Ազարը դեռ զարգանալու շատ տեղ ունի
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծիք է հայտնել իր թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի խաղի մասին:
«Էդենը արտակարգ ֆուտբոլիստ է: Նա դա ապացուցեց անցած մրցաշրջանում, որում հոյակապ խաղ ցուցադրեց: Այս մրցաշրջանում նա հնարավուրություն ունի հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և ցույց տալ, որ լավագույնների թվում է:
Նա դեռ երիտասարդ է և զարգանալու շատ տեղ ունի, իմ խնդիրն է, որպեսզի օգնեմ նրան արդ հարցում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում խփել է 15 գնդակ և կատարել 5 գոլային փոխանցում: