«Ժամանակ». Քաղսի գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, որտեղ դեկտեմբերի 14-ին, համայնքապետի ընտրություններ են անցկացվելու, արդեն իսկ լարված իրավիճակ է ստեղծվել: Ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանի միջև: Գրում է «Ժամանակ»-ը:
Վերջինս քրեական հեղինակություն, ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանի' Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է: Որոշ տեղեկություններով՝ Վստրեչի Ապերն արդեն իսկ գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները իր ազգականի հաղթանակն ապահովելու և նրան գյուղապետ դարձնելու համար:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։