Ի՞նչ պետք է իմանա ցանկացած աղջիկ կամ տղա «Առաջին գիշերվա» մասին
TVՆույնիսկ սեռական կյանքում անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է սիրահարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել:
Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ' բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի' հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը: Պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ:
Մանրամասները՝ տեսանյութում: