Արևելքում համոզված են, որ թարմ թրմված թեյը դեղ է, իսկ հինը՝ թույն. Ինչպես ճիշտ թրմել թեյը
TVՀետևելով այս խորհուրդներին, դուք կդառնաք թեյ թրմելու իրական գիտակ: Orer.am-ը կներկայացնի, թե ինչպես ճիշտ թրմել թեյը:
1. Մի եռացրեք ջուրը երկրորդ անգամ, կստացվի «միկրօրգանիզմներից եփված սուպ»:
2. Մի ծածկեք թեյնիկը սրբիչով, դա կփոխի թեյի համը:
3. Մի օգտագործեք թուրմը երկրորդ անգամ: Արևելքում համոզված են, որ թարմ թրմված թեյը դեղ է, իսկ հինը` թույն:
4. Պահեք թեյը ապակյա տարայի մեջ, այդպես թեյը կողմնակի հոտեր չի կլանի:
5. Թեյնիկը պետք է լինի ապակուց կամ էմալից:
6. Մի օգտագործեք թիթեղյա ցանցեր:
7. Երբեք մի եռացրեք պատրաստի թեյը նույնիսկ մեկ վայրկյան:
Թեյը կարող է և' հանգստացնել, և' ակտիվացնել: Իմացե'ք, որ թեյը հանգստացնող է թրմելիս 2 րոպե հետո, ակտիվացնող 5 րոպե հետո, հենց այսքան ժամանակ է հարկավոր, որպիսի թեյի եթերային յուղերը ցնդեն:
Թեյի օգտակար հատկություններն ի հայտ են գալիս թրմելիս 15 րոպե հետո, իսկ 7-8 ժամ հետո այն կվերածվի իսկական թույնի:
Թեյ թրմելը բարդ բան չէ, սակայն հետևելով հստակ կանոններին, կվայելեք ամենահամեղ և օգտակար թեյը: