Բալիում Ագունգ հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են բազմաթիվ չվերթներ
ՄիջազգայինԻնդոնեզական Բալի կղզում չեղարկվել են բազմաթիվ չվերթներ, քանի որ ավիաընկերությունները «կարմիր նախազգուշացում» են ստացել Ագունգ հրաբխի ժայթքման հետևանքով մոխրի տարածման վտանգի համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, մի շարք խոշոր ավիաընկերություններ չեղարկել են չվերթները՝ վախենալով, որ հրաբխային մոխիրը կարող է ներթափանցել օդանավերի շարժիչների մեջ: Դրա հետևանքով հազարավոր մարդիկ մնացել են Բալիի միջազգային օդանավակայանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրաբխային խիտ մոխիրը բարձրացել է 4.000 մ բարձրության վրա, ինչից հետո հրաբխին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչը սպիտված են պաշտպանիչ դիմակներ կրել:
Հայտնի է, որ սեպտեմբերի վերջին Ագունգ հրաբխի ակտիվության կապակցությամբ Բալի կղզու ամբողջ տարածքում արտակարգ դրություն էր հայտարարվել և որպես նախազգուշական միջոց տարհանվել էր 144 հազար մարդ: Այնուհետև ժայթքման սպառնալիքի մակարդակն իջել էր: