Էրդողանը հայտնել է, թե ինչ պայմանով կհամաձայնի հրաժարական տալ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե երկրի Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ապացուցի իր հասցեին հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքները:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արգելափակել էր խորհրդարանում վարույթների անցկացումը՝ կապված վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների՝ օֆշորային ընկերություններում ներգրավվածության վերաբերյալ հրապարակումների հետ:
Քըլըչդարօղլուն քննադատել էր խորհրդարանականների որոշումն ու կոչ արել Էրդողանին հրապարակել սեփական կարողության մասին տվյալները, քանի որ վերջինիս խոսքով՝ թուրք նախագահի երեխաները, կողմնակիցներն ու հարազատները մի քանի մլն դոլար են ներդրել օֆշորային ընկերությունում:
Երկրի ղեկավարի փաստաբանները դատարան են դիմել՝ ընդդեմ ընդդիմադիր գործչի և պահանջել, որ վերջինս Էրդողանին 380 000 դոլար փոխհատուցում վճարի: