Սիրիայում պատերազմի տարիներին շուրջ 25 000 կին է զոհվել
ՄիջազգայինՍիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 2011-ի մարտից ի վեր 24 746 կին է զոհվել, որոնց մեծամասնությունը մահացել է կառավարական բանակի գործողությունների հետևանքով:
DW.com-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ մահացության 84.5 տոկոսի դեպքում մեղավորությունը Բաշար ալ-Ասադի ռեժիմինն է:
Ռմբակոծությունների, քիմիական հարձակումների և ռազմական գործողությունների հետևանքով 20 919 կին է մահացել: Եվս 988 կանանց և աղջիկների մահվան պատճառ են դարձել ռուսական օդուժի ավիահարվածները:
Կազմակերպության տվյալներով՝ ևս 611 կին սպանվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների հետևանքով: