Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դրամատիկ խաղում պարտվեց Դանիային
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակներում հյուրընկալեց Դանիայի հավաքականին և գերազանցեց մրցակցին։
«Միկա» մարզահամալիրում կայացած խաղի առաջին քառորդում բավականին բարդ պայքար ծավալվեց։ Հայաստանի հավաքականը միայն մեկ միավորի առավելությամբ առաջ էր մրցակցից՝19։18։ Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականը մեծացրեց առավելությունը և մեծ ընդմիջման գնաց 40։31 հաշվով։ Երրորդ քառորդում Հայաստանի թիմն ուներ միայն երեք միավորի առավելություն՝ 51։48։ Որոշիչ՝ չորրորդ քառորդն ավարտվեց հավասար 69։69 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ դանիացիները կարողացան հաղթանակի նժարն իրենց կողմը շրջել և հաղթեցին 71։78 հաշվով։
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի 2018 թվականին: Փետրվարին կայանալիք խաղում Հայաստանի մրցակիցը Ալբանիան է, իսկ հանդիպումը կկայանա Երևանում: