Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»


1919 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Սպանություն ամուսնու և տեգերկնոջ սեռական կապի ականատեսը լինելու պատճառով

1in.am-ը գրում է.

1919 թվականի նոյեմբերի 1-ին Ալեքսանդրապոլի գավառի Թոփառլի (Հացիկ) գյուղի երիտասարդ բնակչուհի Սաթենիկը սպանվել էր ամուսնու ձեռքով՝ կրծքին հասցված դաշույնի հարվածից:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի գավառի 1-ին տեղամասի կոմիսարի կողմից կազմված արձանագրության մեջ ներառված է Սաթենիկի ամուսնու միջնեկ եղբոր ցուցմունքը. «Ես հաստատ գիտեմ և կարող եմ երդվել, որ իմ եղբոր կին Սաթենիկը բարոյապես շատ մաքուր կին էր, որ ամուսնական անհավատարմության մեջ չի մեղադրված, և ես ոչ մի բանում նրա բարոյականի մասին ոչ մի կասկած չեմ ունեցել: Նա գառի և հրեշտակի պես մաքուր էր…»:

Նոյեմբերի 2-ին Թոփառլի գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղական կոմիսարի տան առաջ, որտեղ, որպես գավառի ոստիկանության ներկայացուցչություն, ժամանակավորապես պահվում էին Սաթենիկի սպանության համար կասկածվողները՝ Սաթենիկի ամուսին Վարդանն ու մեծ տեգերկին Արուսյակը:

Կոմիսարի կազմած արձանագրության մեջ նշված է. «Ամբողջ հասարակությունը՝ մեծ ու փոքր, հավաքվել էր գյուղական կոմիսարի տան առաջ և միաձայն պահանջում էր ինքնադատաստանի ենթարկել ոճրագործ Արուսյակ Պետրոսյանցին: Մեկ ձայն դարձած՝ դատապարտում էին նրան՝ ասելով, թե նա է կազմակերպել այդ ոճրագործությունը…»:

Կոմիսարին մեծ դժվարությամբ է հաջողվել հանգստացնել մարդկանց և ցրել բազմությունը:

Սաթենիկի միջնեկ տեգրը հայտնել է. «Մեր հարս Արուսյակը՝ իմ մեծ եղբոր կինը, Սաթենիկին զրկել էր ամեն մի իրավունքից և շատ դեպքերում հաց չէր տալիս նրան ուտելու: Իմ կինս է Սաթենիկին հաց տվել, նույնպես և՝ հարևանները: Արուսյակը շարունակ սպառնում էր ու ասում՝ ինչո՞ւ ես մնում, թող, հեռացիր, ապա թե ոչ՝ ես քեզ սպանել կտամ…»:

Երեք տարվա հարս էր Սաթենիկը: Առաջին երկու տարին հաշտ էին ապրել: Վերջին մեկ տարում ամեն բան գլխիվայր էր շուռ եկել: Վարդանը՝ Սաթենիկի ամուսինը, փոխվել՝ օտարացել էր: Սաթենիկն օր օրի ավելի էր համոզվում, որ մեծ տեգերկին Արուսյակը Վարդանի վրա մեծ ազդեցություն ունի:

20-ամյա Սաթենիկի համար դժվար էր պայքարել 40-ամյա իշխանատենչ Արուսյակի դեմ, իսկ 30-ամյա Վարդանը լիովին ընկել էր Արուսյակի ազդեցության տակ: Բայց դժբախտությունն ավելի խոր էր՝ Սաթենիկը օրերից մի օր դարձել էր իր ամուսնու և Արուսյակի սեռական կապի ականատեսը…

Այդ օրից Սաթենիկն այդ տանը օրուարև չուներ Արուսյակի ձեռքից: Վերջինս Սաթենիկին ոչ միայն բառերով էր վիրավորում, նվաստացնում, ոչ միայն քաղցած էր թողնում, այլև ծեծում էր: Արուսյակը ամուսնուն ու նրա երկու եղբայրներին «բռի մեջ» էր հավաքել, նրանց «ղզիկ» էր ասում, եթե իր ասածները չէին կատարում կամ եթե փորձում էին Սաթենիկին պաշտպանել:

Մի օր էլ Սաթենիկը, այլևս չդիմանալով, փախել էր տանից: Գնացել էր Ղալթախչի (Հարթագյուղ)՝ հորեղբոր տուն, բայց մի քանի օր անց Սաթենիկի ամուսնու մեծ եղբայրը՝ Արուսյակի ամուսին Անդրեյը գնացել էր նրա հետևից ու վերադարձրել էր՝ խոստանալով , թե այլևս չեն նեղացնի:

Բայց Անդրեյը, որ անտեղյակ էր կնոջ ու կրտսեր եղբոր սեռական կապից, անկարող էր Սաթենիկին պաշտպանել: Սաթենիկի հալածանքները ավելի դաժան ձևով էին շարունակվել:

Դեպքի օրը՝ 1919 թվականի նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան, Սաթենիկը, հոգուն վրա հասած, հավաքել էր ունեցած-չունեցած հագուստը, որ պահվում էր ընդհանուր մեծ սնդուկի մեջ, ու փախել էր տանից: Նա գյուղից հեռանալ չէր հասցրել: Պատսպարվել էր հարևաններից մեկի տանը:

Արուսյակը աղմուկ էր բարձրացրել, թե Սաթենիկը կոտրել է ընդհանուր սնդուկի փականը, վերցրել է իրենց ունեցվածքը և փախել է: Արուսյակի միջնեկ տեգրը՝ նա, ով սպանությունից հետո Սաթենիկին «հրեշտակ ու գառ» էր անվանել, ստուգել էր սնդուկը ու տեսել էր, որ ոչ մի փական էլ կոտրված չէ:

Սակայն Արուսյակը շարունակել էր աղմկել ու նույն սուտը ավելի խտացված գույներով ներկայացրել էր աշխատանքից հարբած վերադարձած Վարդանին ՝ Սաթենիկի ամուսնուն: Վարդանը Ալեքսանդրապոլի դեպոյում էր աշխատում…

Չար տեգերկինը հարբած Վարդանի ինքնասիրությանն էր դիպել. «Քո սաղ մնալդ քանի՞ կոպեկ արժի, որ քո կինը հավաքել է իրա շորերը, որ գնա հորանց տուն… Դու ղզիկ ես, տղամարդ չես, Սաթենիկն է քո մարդը…»:

Վարդանի աչքերի առաջը սևացել էր: Արուսյակը այդ ընթացքում հարևանի տանից քարշ տալով բերել էր Սաթենիկին:

Ամուսինը գազազած հարձակվել էր Սաթենիկի վրա: Մանկամարդ կինը սարսափահար փախել է բակ, բայց Վարդանը բակում հասել էր կնոջը ու դաշույնը մխրճել էր նրա կուրծքը:

Հետագայում՝ սթափվելուց հետո, Վարդանը ասել էր. «Մինչև այժմս ինձ հաշիվ տալ չեմ կարողանում, թե ինչպես կատարվեց չարագործությունը, և մինչև այժմ էլ կարծում եմ, որ կինս կենդանի է, նրա մահը ես չեմ իմացել…»:

1920 թվականի ապրիլի 4-ին կազմվել է մեղադրական ակտ: Վարդան Պետրոսյանցին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության, իսկ Արուսյակ Պետրոսյանցին՝ այդ սպանությանը դրդելու-հանցակցելու համար:

Խոսակցություններ էին պտտվում, թե Արուսյակը նույն կերպ սպանել էր տվել նաև իր առաջին ամուսնուն: Անդրեյ Պետրոսյանցը նրա երկրորդ ամուսինն էր, իսկ Վարդան Պետրոսյանցը նրա՝ հայտնի չէ, թե որերորդ կամակատարը…

Այս հանցագործ զույգի նկատմամբ կայացված դատավճիռը չի պահպանվել, բայց պատժաչափը արդեն այնքան էլ էական չէ…

Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան