Թրամփ. Ես 10 ամսում ավելին եմ արել, քան ԱՄՆ ցանկացած այլ նախագահ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը բում է ապրում, չնայած «ռուսական միջամտության» վերաբերյալ քննությանը: «Պաշտոնը ստանձնելու առաջին օրից, այն, ինչ դուք լսում եք՝ դեմոկրատների կողմից ընտրություններում պարտվելու պատճառով կեղծ մեղադրանքներն են՝ Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան: Չնայած դրան, իմ օրոք տնտեսական բում կա, եւ ես ավելին եմ արել, քան 10 ամսում ԱՄՆ ցանկացած այլ նախագահ»,- հայտնել է նա Twitter-ում: