ՅՈՒՆԻՍԵՖ . Եմենը երեխաների համար ամենավատ վայրերից մեկն է
ՄիջազգայինՊատերազմից տուժած Եմենում ավելի քան 11 միլիոն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Գերտ Կապալերեն, հաղորդում է AFP- ն:
«Այսօր արդարացիորեն կարելի է ասել, որ Եմենը երեխաների համար ամենավատ վայրերից մեկն է», - ասել է նա: Նրա խոսքով՝ Եմենում երկու միլիոն երեխն տառապում է սովից:
«Մեր գնահատականներով՝ ամեն 10 րոպեում Եմենում մահանում է երեխա, ընդ որում այն հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել»: «Պատերազմը Եմենում, ցավոք, երեխաների հետ պատերազմ է», - ասել է նա` ավելացնելով, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի գործողություններից սկզբից մոտ 5000 երեխաներ են զոհվել կամ լուրջ վնասվածքներ ստացել: