Մեքսիկայի Վերակրուս նահանգում 2 օրում ավելի քան 20 մարդ է սպանվել. լրատվամիջոց
ՄիջազգայինՄեքսիկայի արեւելքում Վերակրուս նահանգում բռնության բռնկումը 48 ժամում 23 մարդու կյանք է խլել, հայտնում է El Universal պարբերականը: Պարբերականը նշում է, որ բռնության էսկալացիան կապված է տեղական կազմակերպված հանցավոր խմբավորումների ակտվացման հետ:
Նահանգի մի քանի շրջաններում իշխանությունները Իրավակարգի մարմինների աշխատանքի ուժեղացված ռեժիմ են սահմանել, սակայն այս քայլն ակնկալվող արդյունքներ չի տվել: Հասարակական անվտանգության ազգային համակարգի տեղեկություններով՝ 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017-ի հոկտեմբեր Վերակրուսում արձանագրվել է ավելի քան 1,5 հազար կանխամտածված սպանություն: