Էրդողանը հայտնել է Թրամփի՝ Գյուլենին արտահանձնելու հարցը վերանայելու խոստման մասին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վերանայել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է hurriyet.com-ը:
Նա պարզաբանել է, որ պարոն Թրամփն այս խոստումը տվել է նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հեռախոսային բանակցության ժամանակ: «Բանակցությունները, ներառյալ այս հարցը, անցել են շատ կառուցողական հունով»,- ասել է Էրդողանը: