«Մանկական Եվրատեսիլ 2017». Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
TVԹբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող Միշան փայլուն կատարեց իր «Բումերանգ» երգը, վաստակեց 148 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Վրաստանը, իսկ երրորդում՝ Ավստրալիան:
Հիշեցնենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Մալթա, Ավստրալիա, Բելառուս, Նիդերլանդներ, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Ռուսաստան, Պորտուգալիա եւ Վրաստանը: