Աբդուլլահ Գյուլը ցանկանում է Էրդողանի դեմ ընդդիմության միասնական թեկնածուն դառնալ․ թուրք լրագրող
ՄիջազգայինԹուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը գաղտնի շփումների մեջ է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ հաջորդ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու դառնալու համար: Այս մասին գրել է թուրքական ազգայնական Yenicag պարբերականի լրագրող Ահմեդ Թաքանը։
Թուրքա լրագրողը նշել է, թե Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի քայլերը գտնվում են ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմի ուշադրության կենտրոնում։ «Էրդողանի թիմը ֆիքսել է, որ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հաջորդ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվել։ Գյուլը համապատասխան ուղերձները հղել է ընդդիմության առաջանորդներին եւ այժմ սպասում է երաշխիքների»,-գրել է Ահմեդ Թաքանը։
Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի իշխանական թեւում խոսակցություններ էին շրջանառվում, որ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է 100 հազար ստորագրություն հավաքելով նախագահի թեկնածու առաջադրվել։ Փոխված Սահմանադրությամբ հնարավոր է 100 հազար ստորագրություն հավաքել եւ դառնալ նախագահի թեկնածու։