ԱՄՆ–ում սառը պատերազմից հետո առաջին անգամ կփորձարկեն միջուկային հարվածի մասին ծանուցման համակարգը
ՄիջազգայինՀավայան կղզիներում սառը պատերազմից հետո առաջին անգամ կփորձարկեն միջուկային հարվածի մասին ծանուցման համակարգը, հայտնում է NBC հեռուստաալիքը։
Տեղական իշխանությունները նման որոշում են կայացրել Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին։ Նահանգի արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Վեռնա Միյագիի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարվածը քիչ հավանական է, սակայն եթե դա տեղի ունենա, ապա հենց կղզիները կդառնան առավել հավանական թիրախը։
«Մենք ավելի մոտ ենք Հյուսիսային Կորեային, քան ԱՄՆ մայրցամաքային տարածքները։ Դժվար է չնկատել սպառնալիքը. Մենք հետեւում ենք նորություններին, տեսնում ենք, որ հրթիռներ են գործարկվում եւ միջուկային փորձարկումներ իրականացվում»,– մեջբերում է հեռուստաալիքը Միյագիի խոսքը։
«Տագնապի ազդանշանը» կփորձարկեն դեկտեմբերի 1-ին։