36 ավտովթար երեք օրում. մահացել է 7, վիրավորվել՝ 55 մարդ
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել են 28-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 21, խարդախության 13, յուրացման 2, անձի առեւանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, խուլիգանության, հարկերից խուսափելու եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 եւ մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: