Գյումրիի բնակարաններից մեկի շքամուտքում դի է հայտնաբերվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 105 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքում հայտնաբերել տան տիրոջ դին: