Եթե ՌԴ–ն վերադառնա ԵԽԽՎ, Ուկրաինան այնտեղ անելիք չունի. Կիեւ
ՄիջազգայինՌուսաստանի վերադարձը ԵԽԽՎ էապես կսասանի կազմակերպության հեղինակությունը եւ ի չիք կդարձնի բանաձեւերի ուժը, որոնք նա ընդունել էր, իսկ ուկրաինական պատվիրակությունը այդ դեպքում ԵԽԽՎ–ում անելիք չունի։ Այս մասին Facebook–ում գրել է ԵԽԽՎ–ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արեւը, փոխանցում է «Ուկրինֆորմը»։
«Համապատասխան բովանդակությամբ հոդվածը, որը հրապարակվել է Financial Times–ում, կարող է վնաս հասցնել հենց այդ կառույցին, քանի որ խոսքը ՌԴ–ի նկատմամբ գործողությունների մասին է»,– ասել է Արեւը՝ մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի ելույթն այն մասին, որ ՌԴ–ն կարող է վերադառնալ ԵԽԽՎ՝ առանց բանաձեւերի կատարման։
Պատգամավորի համոզմամբ նման վերադարձը մեծապես սասանում է ԵԽԽՎ–ի հեղինակությունը եւ զրոյի է հավասարեցնում բանաձեւերի ուժը, որոնք ընդունել է, եւ ուկրաինական պատվիրակությունն այդ դեպքում ԵԽԽՎ–ում անելիք չունի։