Չինաստանը սատարել է Զիմբաբվեի նոր նախագահին
ՄիջազգայինՉինաստանի իշխանությունները հավանություն են տվել Զիմբաբվեի նախագահի պաշտոնում Էմերսոն Մանգագվայի ընտրվելուն եւ դա դրական իրադարձություն են համարում։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մենք ուշադրություն ենք դարձրել այն բանին, որ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ Մնանգագվայի ելույթը դրական արձագանք է գտել ժողովրդի շրջանում եւ միջազգային հանրության կողմից»,– նշել է նա եւ հավելել, որ Չինաստանը վճռականապես պաշտպանում է այդ պետությանը եւ սեփական ազգային առանձնահատկություններին համապատասխան զարգանալու ձգտումը։ Մենք հավատում ենք, որ Մնանգագվայի ղեկավարության ներքո Զիմբաբվեն ավելի մեծ հաջողությունների կհասնի պետականաշինության ոլորտում։
Դիվանագետի խոսքով՝ չինական կողմը հետաքրքրված է Հարարեի հետ կայուն ընկերական հարաբերությունների պահպանման հարցում, որոնք հիմնված են լինելու Չինաստանի եւ Զիմբաբվեի ժողովուրդների բարեկեցությունից բխող երկկողմ շահերի վրա։