Մելանյա Թրամփը չի ցանկացել ԱՄՆ առաջին տիկին դառնալ
ՄիջազգայինՄելանյա Թրամփը չի ցանկացել ԱՄՆի առաջին տիկին դառնալ եւ չի մտածել, որ դա երբեւէ տեղի կունենա, գրում էIndependent-ը:
2005-ին Թրամփի հետ ամուսնացած Մելանյան, միշտ անտարբեր է եղել իր ամուսնու՝ նախագահ դառնալու մտքին եւ մտածել է, որ դա երբեք տեղի չի ունենա:
«Դա այն չէր, ինչ նա ուզում էր եւ Թրամփն էլ չէր մտածում, որ կհաղթի», -Vanity Fair ամսագրին ասել է Թրամփների ընկերը:
Սակայն, ամենայն հավանականությամբ, հենց Մելանյան է դրդել Թրամփին նախագահի պաշտոնում առաջադրվել:
«Նա միշտ ցանկացել է առաջադրվել: Եվ հենց Մելանյան է նրան դրդել այդ քայլին՝ ասելով «Դա իմ գործը չէ, դա Դոնալդի գործն է»: Եվ ես կարծում եմ, որ նա հասակացել էր, որ Դոնալդը դժբախտ բկլինի, եթե չառաջադրվի», -ասել է Թրամփի քարոզարշավի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը: