Ավստրալիայում կալանավորվել է Ամանորի նախօրյակին ահաբեկչություն ծրագրած տղամարդը
ՄիջազգայինԱվստրալիայի ոստիկանությունը 20-ամյա երիտասարդի է կալանավորել Ամանորի նախօրյակին Մելբուրնում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով, փոխանցում է Reuters-ը:
Ոստիկանական գործողությունը շարունակվում է, սակայն հետագա կալանավորումներ չեն սպասվում, նշված է Վիկտորիայի ոստկանության հայտարարության մեջ: «Ենթադրվում է, որ կալանավորված տղամարդը ներգրավված էր Ամանորի նախօրյակին Մելբուրնում ահաբեկչական հարձակման ծրագրի նախապատրաստման մեջ»,- հայտնել են ոստիկանությունից:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ հաջողվել է սպառնալիքը կանխել: Կալանավորումը կապված չէր որեւէ նախկին հետաքննության հետ: