Գործադիր տնօրեն. Բորուսիայում խաղալու են նոր Դեմբելեներ և Պուլիշիչներ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն վստահ է, որ ակումբին փայլուն ապագա է սպասվում:
Նա կարծում է, որ գերմանական ակումբը գայթակղիչ տեղ է երիտասարդ ֆուտբոլիստների համար:
«Բորուսիայի» գինը մեկ միլիարդ եվրո է, եթե հարցին պահպանողական մոտեցում ցույց տանք: Այս ակումբում հանդես են գալու նոր Դեմբելեներ և Պուլիշիչներ:
Մեզ մեծ մարտահրավերներ են սպասվում»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը: