Բուֆոն. Եթե Իտալիայում դարպասապահներ չմնան և ես պետք լինեմ, կվերադառնամ նույնիսկ 60 տարեկանում
Սպորտ«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ակնարկել է, որ ինքը չի կորցրել Իտալիայի հավաքականում խաղալու ցանկությունը և պատրաստ կլինի վերադառնալ ազգային թիմ.
«Ես արդեն հասել եմ որոշակի տարիքի, այդ իսկ պատճառով պետք է դադար վերցնեմ:
Բայց եթե Իտալիայում դարպասապահ չմնա և ինձ խնդրեն վերադառնալ, ես դա կանեմ նույնիսկ 60 տարեկանում»,- ասել է 39-ամյա Բուֆոնը լրագրողներին:
Հիշեցնենք` լեգենդար դարպասապահն այս մրցաշրջանի ավարտից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան: Նա արդեն ավարտել է միջազգային կարիերան այն բանից հետո, ինչ Իտալիան չկարողացավ հայտնվել աշխարհի 2018 թվականի առաջնությունում: