Բուֆոնը չի բացառել իր վերադարձն Իտալիայի հավաքական
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ակնարկել է, որ չի կորցրել Իտալիայի հավաքականում խաղալու ցանկությունը:
«Ես արդեն մոտենում եմ 40-ամյակին, այդ պատճառով պետք է դադար վերցնեմ: Սակայն, եթե Իտալիայում չմնան դարպասապահներ, եւ ինձ խնդրեն վերադառնալ հավաքական, դա կանեմ նույնիսկ 60 տարեկանում»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելուց հետո Բուֆոնը հայտարարել էր Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային խաղերում իտալացիները չէին հաղթահարել Շվեդիայի հավաքականի արգելքը (0:1, 0:0):