Պարուսույց Հրաչյա Կոստանյանին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ է շնորհվել
ՄշակույթՍփյուռքում հայ մշակույթի տարածման, պահպանման և հանրահռչակման համար ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարության ոսկե մեդալ շնորհեց ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Վիլինգ քաղաքի բալետի և արվեստի ակադեմիայիպարուսույց Հրաչյա Կոստանյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մեդալը հանձնելիս նախարարն ասել է, որ և′ ԛուրախ է, և′ տխուր։ Տխուր, որովհետև արվեստագետն ապրում և ստեղծագործում է Հայաստանից հեռու:
«Ուրախ եմ, քանի որ Հրաչյա Կոստանյանը Հայաստանում ձևավորված իր մասնագիտականկարողություններով կարողացել է այնտեղ հայ երեխաների պարախումբ ստեղծել և իր սաներինփոխանցել ոչ միայն պարարվեստի, այլև հայ մշակույթի արժեքները»,-նշել է Արմեն Ամիրյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ Կոստանյանն էլ կհետևի արդեն ձևավորված ավանդույթին և ամառային արձակուրդներին Հայաստան կբերի իր պարախումբը՝ ելույթ ունենալուց բացի, հայրենիքի մշակութային ժառանգությանը ծանոթանալու, Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար։
«Առաջիկայում և միշտ ծառայելու եմ մեր մշակույթը քարոզելու, մեր մանուկներին այն փոխանցելու գործին»,- շեշտել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր պարուսույցը։