Ավակով. Մինսկի համաձայնագրերը չեն կարող իրականացվել որպես խաղաղության հասնելու իրական մեխանիզմ
ՄիջազգայինՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարծում է, որ մինսկյան պայմանավորվածությունները չեն գործում, ուստի անհրաժեշտ է նոր համաձայնագրեր ընդունել Դոնբասի իրավիճակը կարգավորելու համար, փոխանցում է «Ուկրաինական պրավդան»:
«Կարո՞ղ են մինսկյան համաձայնագրերն իրականացվել որպես խաղաղության եւ հակամարտության կարգավորման հասնելու իրական մեխանիզմ: Իմ խորին համոզմամբ՝ ոչ»,- ասել է Ավակովը «112 Ոկրաինա»-ի եթերում:
Նա հավելել է, որ պետք է լինեն ուրիշ համաձայնագրեր:
Ինչո՞ւ մինսկյան: Պետք է լինեն ինչ-որ այլ ՝ վիեննական, փարիզյան, ցանկացած այլ, որոնցում շատ հստակ կմեկնաբանվեին այն հիմնական սկզբունքները, որոնք դրված են եւ հիմա քննարկվում են բոլոր քաղաքական գործիչների կողմից»,- ասել է Ավակովը:
Նա հավելել է, որ այդ համաձայնագրերը պետք է նախատեսեն Ուկրաինայի տարածքից ռուսական բոլոր զորքերի դուրսաբերում, Ուկրաինայի սահմանների հսկողություն խաղաղապահների հետ, Ուկրաինայի արդարադատության մարմինների հաստատում օկուպացված Դոնբասի եւ Ղրիմի տարածքում եւ ընտրությունների անցկացում: