Սպիտակ տունը հերքում է դեմոկրատ սենատորի հասցեին Թրամփի ռասայական բնույթի կատակը
ՄիջազգայինՍպիտակ տունը հերքում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռասայական բնույթի կատակ է արել Օվալաձեւ կաբինետում Երկրորդ համաշխարհային պատերազմի նավախո ցեղի վետերաններին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Ես չեմ կարծում, որ դա այդպես է, եւ, անխոս, նախագահը նման մտադրություն չուներ»,– ասել է մամուլի խոսնակ Սառա Հակաբի Սանդերսը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Թրամփն օգտագործել «Պոկահոնտաս» բառը դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենի մասին խոսելիս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի նավախո ցեղի վետերաններին նվիրված արարողության ժամանակ Թրամփը ծովային հետեւակի 5 տարեց անդամների ասել է, որ նրանք այս երկրում են եղել իրենց հայտնվելուց շատ ավելի վաղ։ Թեպետ մենք Կոնգրեսում ներկայացուցիչ ունենք, որը, ինչպես ասում են, վաղուց է այստեղ։ Նրան «Պոկահոնտաս» են կոչում։
Ամերիկայի բնիկ ժողովուրդների ժառանգության մեկամսյակի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ Թրամփը գովաբանել է ռազմական ծածկագրողներին, որոնք հիմա ավելի քան 90 տարեկան են։