Պենտագոնը լիարժեք տեղեկություններ կհայտնի արտասահմանում տեղակայված ամերիկացի զինվորականների քանակի մասին
ՄիջազգայինԱՄՆ ՊՆ–ն հայտնել է, որ մոտ ժամանակներս տեղեկություն կտրամադրի արտասահմանում տեղակայված ամերիկացի զինվորականների թվաքանակի մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Պենտագոնը խոստացել է ավելի լիարժեք տեղեկություն տրամադրել ԱՄՆ սահմաններից դուրս տեղակայված զորքերի մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվել էին պաշտոնական հաշվարկներից էականորեն տարբերվող տվյալներ։
Պենտագոնի ռազմական ռեսուրսների մասին կենտրոնի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Պենտագոնի ռազմական ռեսուրսների մասին տվյալների կենտրոնի զեկույցում ասվում է, որ ամերիկացի 15298 զինծառայող գտնվում է Աֆղանստանում, 8892-ը՝ Իրաքում, 1720—ը՝ Սիրայում։
Ամերիկացի զինվորականների պաշտոնական թվաքանակը Սիրիայում 503-ն է, իսկ Իրաքում՝ 5262-ը։