«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել 3 ֆուտբոլիստների
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թարմացնել պաշտպանության եզրերը:
The Telegraph-ը գրում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պորտուգալացի մասնագետը պատրաստ է բաժանվել անգլիացի Լյուկ Շոուից, հոլանդացի Դեյլի Բլինդից ու իտալացի Մատեո Դարմիանից: Նշված 3 պաշտպանները չեն գոհացնում Մոուրինյոյին: Նրանց փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդը» փնտրում է խաղացողների, որոնց վրա կարող է հույս դնել երկար ժամանակ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Մոուրինյոյին առաջարկել է վաճառել մի քանի խաղացողների՝ ձմռանը տրանսֆերներ իրականացնելու համար: