Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել. Պեսկով
ՄիջազգայինՍիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը շարունակվում է, ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիրիայում Արեւելյան Գուտայում հրադադարի ռեժիմ կմտցվի՞, Պեսկովը պատասխանել է. «Չէ՞ որ այնտեղ ահաբեկիչների հետ բախումներ են տեղի ունենում»: «Այնտեղ ընդդիմադիրների հետ ոչ մի բախում տեղի չի ունենում, այտեղ ահաբեկիչներն են, այտեղ ԻԼԻՊ-ն է: ԻՊ-ի դեմ գործողությունը շարունակվում է»,- շեշտել է Պեսկովը:
Հստակեցնող հարցին՝ ՌԴ-ն ծրագրեր չունի՞ այդ շրջանում զինադադարար հաստատելու վերաբերյալ, Պեսկովը հայտարարել է. «ԻՊ-ի հետ զինադադար չի կարող լինել»: