Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել է անվտանգության կանոնները
ՀասարակությունՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել է անվտանգության կանոնները: Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ ադրբեջանական ցանցահենների թիրախը չդառնալու համար պետք է գաղտնաբառը գրելուց հասցեն ստուգել, ամեն նյութ չբացել:
«Միացրեք երկփուլային մուտքը։ Այդ դեպքում ձեր հաշիվը չեն կոտրի, նույնիսկ եթե գաղտնաբառը իմանան, քանի որ լրացուցիչ կոդ է պահանջվում»,- ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը հորդորեց մուտք գործել https://www.facebook.com/
«Ընտրեք սա ու միացրեք Use two-factor authentication»,- հավելեց նա։
Ավելի վաղ մեդիափորձագետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները կոտրել են ֆեյսբուքի 1300 հայ օգտատերերի էջեր: