Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
Կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշման համաձայն' Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Հարություն Սարգսյանը, ով մինչ այս պաշտոնին նշանակվելը Վայքի քաղաքապետն էր:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ»,- ասվում է կառավարության որոշման մեջ:
Նշենք, որ մինչ այս Վայոց ձորի մարզպետն էր Էդգար Ղազարյանը, ով սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այժմ նա Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է: