Գյումրու քաղաքապետն ընդունեց Սոչիի սամբոյի աշխարհի առաջնությունում լավագույն արդյունք գրանցած մարզիկներին
ՀասարակությունՍամվել Բալասանյանն ուրախությամբ փաստեց՝ ինքն աշխարհի ամենաերջանիկ քաղաքապետն է, մինչ այս 30 տարի բռնցքամարտի չեմպիոն չէր ունեցել քաղաքը, 21 տարի շարունակ էլ սամբոյի աշխարհի չեմպիոն: Բռնցքամատից սպասված մեդալը Հովհաննես Բաչկովի նվերն էր, իսկ հիմա էլ երիտասարդ սամբիստներինը:
Գյումրու քաղաքապետն անդրադառնալով մարզադպրոցների վիճակին հաստատեց, որ վերանորոգման խնդիր կա, բայց հնարավորությունը դեռ չի ներում։
«Դուք արժանի եք ավելիին, բայց մեր հնարավորությունները սա են»,-ասաց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ այս պահի ամենաառաջնային խնդիրը Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցն է, որը ամենայն հավանականությամբ վերանորոգվելու փոխարեն նորը կկառուցվի: