Դեսպան Մկրտչյանը Բեյրութի առևտրականների ասոցիացիայում քննարկել է ՀՀ և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը
ՏնտեսությունԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Բեյրութի առևտրականների ասոցիացիայի փոխնախագահ Ջիհադ Թաննիրին և գլխավոր քարտուղար Նաբիլ Հաթեմին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները, նպատակահարմար է դիտարկվել բիզնես ֆորումների կազմակերպման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով խրախուսել երկու երկրների գործարարների անմիջական կապերը:
Կողմերը կարևորել են տեղեկատվության փոխանակման մշտական պլատֆորմի անհրաժեշտությունը՝ որպես զարգացումներին հետևելու և համագործակցության ուղղություններին ճկուն արձագանքելու առավել արդյունավետ միջոց: