«Բավարիայի» 3 ֆուտբոլիստներ շարք են վերադարձել
ՍպորտՄյունխենի «Բավարիան» այսօր` նոյեմբերի 28-ին սկսել է նախապատրաստվել Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի` «Հանովերի» հետ կայանալիք հանդիպմանը:
Յուպ Հայնկեսը կարողացել է մարզման ժամանակ տեսնել շարք վերադարձած Թոմաս Մյուլերին, Ֆրանկ Ռիբերիին և Ռաֆինյային,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երեք ֆուտբոլիստներն էլ ապաքինվել են վնասվածքից և մարզվել են թիմի ընդհանուր խմբում:
Դավիդ Ալաբան, ով մեջքի հետ կապված խնդիրներ ուներ, մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին: