Բիթքոինի փոխարժեքը 2018-ին կարող է հասնել $15-50 հազարի. փորձագետներ
ՄիջազգայինԱշխարհում ամենահայտնի թվային արժույթ բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել և մինչև 2018 թվականի ավարտը կարող է կարող է բարձրանալ մինչև 15-50 000 դոլար: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ մեջբերելով փորձագետների կարծիքները:
Բիթքոինի արժեքը շարունակում է աճել՝ գերազանցելով պատմական առավելագույն ցուցանիշը: Այսօրվա դրությամբ թվային արժույթը Bitfinex բորսայի աճուրդի արդյունքում գնահատվել է 9874 դոլար, իսկ աճուրդի ընթացքում բարձրացել է 9941 դոլարի: Այլ բորսաներում, ինչպես օրինակ՝ CoinMarketCap-ի աճուրդում այն գնահատվել է 10 000 դոլար:
Ողջ աշխարհում վերջերս առավել մեծ հետաքրքրվածություն է նկատվում թվային արժույթի հանդեպ, որոնք աշխատում են բլոքչեյն տեխնոլոգիայով: