ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան անհայտ տեսակի բալիստիկ հրթիռ է արձակել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հարավկորեական աղբյուրներին, հրթիռի արձակումը տեղի է ունեցել արևելյան ուղղությամբ Փհենան Նամդո նահանգից:
Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է հրթիռի արձակման փաստը: Զինվորականի խոսքով՝ հրթիռը թռիչքը շարունակում է Ճապոնական ծովի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հյուսիսային Կորեայի կողմից մոտալուտ փորձարկման մասին կանխատեսում էր կատարել ԱՄՆ կառավարությունը: