Ահաբեկչություն Իրաքում. 11 մարդ զոհվել է
ՄիջազգայինԻրաքի մայրաքաղաքի թաղամասերից մեկի վրա հարձակում են գործել երկու մահապարտ ահաբեկիչ, կան վիրավորներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իրաքի Ներքին գործերի նախարարությանը:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ հանցագործներից մեկին հաջողվել է պայթեցնել իրեն, մյուսը ուժայինների կողմից է գնդակահարվել:
Դեպքը տեղի է ունեցել Ան Նախրավան շրջանում:
AP տվյալներով՝ 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիարվորվել: Հարձակումը տեղի է ունեցել Բաղդադի հայտնի առեւտրային շրջանում: