Գարեթ Բեյլը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:
Ամիսներ շարունակ իսպանական լրատվամիջոցներն ուելսցուն ուղարկում էին անգլիական տարբեր ակումբներ՝ «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Տոտենհեմ»:
Այսօր արդեն տեղեկություն է տարածվել այն մասին, որ Բեյլը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ և որոշել է չհեռանալ ակումբից:
«Fichajes»-ը վստահեցնում է, որ կիսապաշտպանը ցանկանում է վերադարձնել տեղը թիմի հիմանական կազմում և կարիերան ավարտել մադրիդյան ակումբում: